Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.05.2014

 

    Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամների, Գավառի պետական համալսարանի ուսանողական և գիտական խորհուրդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ողջունելով մարզպետին առընթեր նորընտիր երիտասարդական խորհրդի անդամներին, կոչ արեց ակտիվացնել համագործակցությունը համայնքների ղեկավարների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել համայնքներում առկա երիտասարդական հիմնախնդիրները և դրանք ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին: Խոսելով երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպման մասին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նշեց, որ դեռևս անելիքներ կան համայնքային, մարզային և հանրապետական մարզամշակութային միջոցառումներին երիտասարդության ներգրավման գործում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, դրանց մասնակցության մեխանիզմները: Խոսվեց նաև մարզերում երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև երիտասարդներին մանր բիզնեսում ներգրավելու համար բիզնեսվարկերի նոր մեխանիզմների մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ա.Պետրոսյանը տեղեկացրեց նոր կազմվող պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի մասին և հորդորեց առաջարկություններով ու դիտողություններով օժանդակել հայեցակարգի մշակման աշխատանքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55