Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

13.05.2014

 

2013թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում ապակենտրոնացված համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև: Հուշագիրը՝ կողմերի միջև, ենթադրում է համագործակցություն կրթության, առողջապահության, տուրիզմի և սոցիալական ոլորտներում: Սույն հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին  ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային:  Նա  մարզպետին ներկայացրեց իր այցի հիմնական նպատակը, համաձայն որի Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում այս տարվա մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվելու է երկու կողմերի պատասխանատուների ավելի ընդլայնված կազմով եւ հարցերի ընդգրկուն օրակարգով հանդիպում-քննարկում: Իսկ մինչ այդ Իզերի դեպարտամենտի պատվիրակությունը պետք է ուսումնասիրի Գեղարքունիք-Իզեր համագործակցության հուշագրի շրջանակներում Գեղարքունիքում իրականացված ծրագրերը եւ արդյունքները առողջապահության, կրթության եւ տուրիզմի ոլորտներում: Նախատեսվող առաջիկա հանդիպում-քննարկման ժամանակ կորոշվեն այն հստակ քայլերը, որոնք  կիրականացվեն  Գեղարքունիքի մարզի սոցիալական ոլորտում: Բացի այդ, համաձայն երկուստեք ձեռք բերված պայմանավորվածության, Գեղարքունիքի մարզպետարանը պետք է ներկայացնի այն գյուղական բուժամբուլատորիաների ցանկը, որտեղ ֆրանսիական կողմը նախատեսում է իրականացնել բուժսարքավորումների տեղադրում:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Գեղարքունքի մարզպետարանը Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հետ սկսել է համագործակցային նոր փուլ եւ բոլոր ուղղություններում հստակեցնելու է անելիքները եւ շարժվելու է առաջ` ապահովելով բոլոր ծրագրերի իրականացումը եւ արդյունավետությունը:
 Մարզի ղեկավարը առաջարկեց քննարկվող հարցերի օրակարգ մտցնել նաեւ Գեղարքունքի մարզի գլխավոր մուտքերի ցուցանակների տեղադրման  հարցը, առանց որի անհնար է պատկերացնել տուրիզմի բավարար գովազդումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50