Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

12.05.2014

 

 Մայիսյան եռատոներին ընդառաջ անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի եզրաձակիչ՝ մարզային փուլը, որտեղ  առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով  սպորտլանդիայի մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին Գավառի թիվ 1 հիմնական եւ թիվ 2 միջնակարգ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ, Սեւանի թիվ 1, Վարդենիկի թիվ 2, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական, Ճամբարակի ավագ եւ Շատվանի  միջնակարգ դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված  թիմերը: Յուրաքանչյուր թիմ մրցումներին մասնակցում էր 10 հոգով` 5 տղա եւ 5 աղջիկ: Նրանք իրենց ուժերը չափեցին 6 մարզախաղերում: Մարզային փուլին  նախորդել էր սպորտլանդիայի տարածքային փուլը: Ապրիլի 15-20-ին տեղի ունեցած տարածքային փուլին   մասնակցել էին 88 դպրոցների թիմեր, որոնցից միայն ութն էին եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք նվաճել: Մարզային  փուլում երկրորդ տեղը  նվաճեց Սեւանի թիվ 1,  երրորդ տեղը` Գավառի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը,որոնք արժանացան   մեդալների եւ հավաստագրերի:  Եզրափակիչ փուլին ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչը, ով  հաղթող 3 թիմերին պարգևատրեց   ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38