Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

09.05.2014

 

      Մայիսի 9-ին  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի  մարզպետարանի և Գավառի  քաղաքապետարանի  աշխատակազմերի ներկայացուցիչները,   Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական  մեծ պատերազմի վետերանները, երկրապահները  և անհատ քաղաքացիներ  ծաղիկներ ու ծաղկեպսակներ  դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով Մեծ  հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին:  Տոնախմբության մասնակիցները մարզպետի գլխավորությամբ դիտեցին Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, քաղաքի դպրոցականների  կավճանկարչության աշխատանքները և Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական վարժությունները:  Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի  60 վետերաններ Գավառ  քաղաքի երաժշտական դպրոցում մասնակցեցին քաղաքապետարանի կողմից կազմակերպված ,,Հերոսի ընտանիք,, խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում արժանացան հյուրասիրության և դրամական պարգևների:   Հաղթանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մարզի  բոլոր քաղաքային ու գյուղական համայնքներում, մարզի տարածքներում տեղակայված զորամասերում, որտեղ տեղի ունեցան ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և հյուրասիրություններ, գրական – երաժշտական ցերեկույթներ:  Համայնքներում տոնական հյուրասիրությունների ժամանակ համայնքապետարանների կողմից  դրամական պարգևների և խրախուսանքի արժանացան Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները:  Մայիսյան եռատոններին  նվիրված միջոցառումները կշարունակվեն  մինչև ուշ երեկո: 
 
                                 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38