Տպել
Նորություններ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
09.05.2014

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, երկրապահները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին: Տոնախմբության մասնակիցները մարզպետի գլխավորությամբ դիտեցին Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, քաղաքի դպրոցականների կավճանկարչության աշխատանքները և Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական վարժությունները: Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի 60 վետերաններ Գավառ քաղաքի երաժշտական դպրոցում մասնակցեցին քաղաքապետարանի կողմից կազմակերպված ,,Հերոսի ընտանիք,, խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում արժանացան հյուրասիրության և դրամական պարգևների: Հաղթանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մարզի բոլոր քաղաքային ու գյուղական համայնքներում, մարզի տարածքներում տեղակայված զորամասերում, որտեղ տեղի ունեցան ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և հյուրասիրություններ, գրական – երաժշտական ցերեկույթներ: Համայնքներում տոնական հյուրասիրությունների ժամանակ համայնքապետարանների կողմից դրամական պարգևների և խրախուսանքի արժանացան Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները: Մայիսյան եռատոններին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո: