Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2014

 

Հարգելի հայրենակիցներ:
Անցած դարի ընթացքում Մայիսի 9-ը երկու անգամ հայ ժողովրդի կյանքում հռչակվեց որպես Հաղթանակի օր: Պատմական այդ երկու անգնահատելի հաղթանակները հայ ժողովուրդը գերմանաֆաշիստական հորդաների եւ ադրբեջանական մինչեւ ատամները զինված բանակային կազմավորումների դեմ կռեց հարյուր հազարավոր հերոս հայորդիների կյանքի ու արյան գնով` ապահովելով մեր սրբազան հողի համար տեւական խաղաղություն եւ ազատ ու ստեղծագործ Հայաստան կերտելու հնարավորություն: Մեր հերոս հայրերն ու եղբայրները թե’ Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում, թե’ Արցախյան գոյամարտում ցուցաբերեցին արիության ու անձնազոհության փայլուն օրինակներ` հաղթականորեն դուրս գալով մեզ պարտադված ծանրագույն ու արյունալի պատերազմներից:Իսկ այժմ հայ սերունդների խնդիրն է` ոգեշնչվել այդ հաղթանակներով, սրբորեն պաշտպանել եւ անդադրում կառուցել Հայոց հայրենիքը:
Մայիսյան հաղթանակների տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը, ցանկանում խաղաղ ու երջանիկ ժամանակներ, քաջառողջություն, հաջողություններ ու ձեռքբերումներ ընտանիքում եւ անձնական կյանքում, նորանոր նվաճումներ` հայրենաշինության եւ հայրենիքի պաշտպանության վեհ գործերում:
Ջերմ բարեմաղթանքներով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38