Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

07.05.2014

 

Հարգելի հայրենակիցներ:
Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտի առաջին հայ զինվորները երկրապահ կամավորները եղան, ովքեր հերոսական ջանքերով ու կյանքի գնով հետ շպրտեցին Հայոց հայրենիքը նորից բնաջնջելու եկած մահացու թշնամուն: Նրանց տոկունության, արիության ու հայրենասիրության շուրջ խմբվեց հայ ժողովուրդը` կազմավորելով փառահեղ հաղթանակների միջով անցած Հայոց անպարտ բանակը: Նահատակ երկրապահներն իրենց սուրբ անուններով ու գործերով հավերժ տպավորվեցին մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ ողջերը դեռ շարունակում են մնալ բանակաշինության ակունքներում, Հայկական բանակի շարքերում` իրենց ներկայությամբ գոտեպնդելով նորակոչիկ զինվորներին, ռազմահայրենասիրական ոգի հաղորդելով մատաղ սերնդին:
Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը, մաղթում բոլորին խաղաղ ու հզոր հայրենիք, երջանիկ ու անհոգ տարիներ: Թող հայ Երկրապահների կերտած հաղթանակներն ու խաղաղությունը մնան մեր ժողովրդի պատմության հավերժական ուղեկիցները:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ            Ռաֆիկ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38