Տպել
Նորություններ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
07.05.2014

Հարգելի հայրենակիցներ:
Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտի առաջին հայ զինվորները երկրապահ կամավորները եղան, ովքեր հերոսական ջանքերով ու կյանքի գնով հետ շպրտեցին Հայոց հայրենիքը նորից բնաջնջելու եկած մահացու թշնամուն: Նրանց տոկունության, արիության ու հայրենասիրության շուրջ խմբվեց հայ ժողովուրդը` կազմավորելով փառահեղ հաղթանակների միջով անցած Հայոց անպարտ բանակը: Նահատակ երկրապահներն իրենց սուրբ անուններով ու գործերով հավերժ տպավորվեցին մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ ողջերը դեռ շարունակում են մնալ բանակաշինության ակունքներում, Հայկական բանակի շարքերում` իրենց ներկայությամբ գոտեպնդելով նորակոչիկ զինվորներին, ռազմահայրենասիրական ոգի հաղորդելով մատաղ սերնդին:
Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը, մաղթում բոլորին խաղաղ ու հզոր հայրենիք, երջանիկ ու անհոգ տարիներ: Թող հայ Երկրապահների կերտած հաղթանակներն ու խաղաղությունը մնան մեր ժողովրդի պատմության հավերժական ուղեկիցները:
Լավագույն ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան