Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

06.05.2014

 

Մայիսի 6-ին  կայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզում  2013-2014 ուստարվա «Տարվա լավագույն ուսուցիչ,,, «Տարվա լավագույն տնօրեն,,, «Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը, որին  մարզի հանրակրթական դպրոցներից  մասնակցեցին  Ալինա Անդրանիկի Խոստիկյանը  (Մարտունի  գ. մ/դ դասվար), Լուսինե  Ռադիկի  Սարգսյանը  (Սևանի N  6 մ/դ դասվար), Գարիկ Վանիկի Աղաջանյանը (Վարդենիսի N 3 հ/դ պատմության ուսուցիչ), Խանում Գերմանի Ղազարյանը (Մարտունու  N 1 հ/դ տնօրեն),  իսկ նախադպրոցական հաստատություններից՝  Հասմիկ Գագիկի Մուշեղյանը  (Մարտունու  թիվ 3 մ/մ դաստիարակ):
Ներկայացված ուսուցիչների, տնօրենի և դաստիարակի մասնակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-հանդիպում՝ դասավանդման  հիմնախնդիրների և հանրակրթության հարցերի վերաբերյալ:  Նկատի ունենալով մասնակիցների ինքնաներկայացումները, նրանց կողմից համապատասխան կարգերի համաձայն ներկայացված աշխատանքները, հարցազրույցի և հանձնաժողովի անդամների  փակ գաղտնի քվեարկության  արդյունքները՝ մարզային հանձնաժողովը   Գեղարքունիքի մարզում 2013-2014 ուստարվա լավագույն ճանաչեց և ըստ համապատասխան անվանակարգերի մրցույթի հանրապետական փուլին մասնակցության երաշխավորեց՝
«Տարվա լավագույն ուսուցիչ,, - Սարգսյան Լուսինե Ռադիկի,  Սևանի N  6 մ/դ դասվար
«Տարվա լավագույն տնօրեն,, - Ղազարյան Խանում Գերմանի, Մարտունու  N 1 հ/դ տնօրեն,
«Տարվա լավագույն դաստիարակ,, - Մուշեղյան Հասմիկ Գագիկի, Մարտունու  թիվ 3 մ/մ դաստիարակ:  
      
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38