Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

06.05.2014

 

Մայիսի 6-ին աշխատանքային հերթական այցով ճամբարակում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Տեղում մարզպետն ուսումնասիրեց քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում և տեղի հիվանդանոցում իրականացվող շինվերանորոգման աշխատանքների   ընթացքը: 2013թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է   Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շինարարական շրջանակների ամրացման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, միջհարկային ծածկերի երկաթբետոնյա սալերի տեղադրման աշխատանքներ: Համաձայն Գեղարքունիքի մարզպետի, շինարարական կազմակերպության ղեկավարի և ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության ` վերանորոգման աշխատանքների առաջին փուլը կավարտվի մայիսի 17-ին: Նույն ժամանակահատվածում ՙՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի՚ միջոցներով կշարունակվեն   ծրագրի   2-րդ փուլի աշխատանքները, որը նախատեսում է ներքին հարդարում:
   Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց նաեւ    Ճամբարակի ավագ դպրոց, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և առկա խնդիրներին, ապա Ճամբարակի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած 29 քաղաքացիներից 27-ին մարզի ղեկավարը հատկացրեց դրամական օգնություն: Տեղում բավարարվեց 1 քաղաքացու դիմումը՝ վարելահող ձեռք բերելու խնդրանքով, իսկ 1 քաղաքացու աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումը հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում:
 Ճամբարակի քաղաքապետարանում    Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետն անցկացրեց խորհրդակցություն: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց համայնքներում աշխատանքային կատարողական կարգապահության, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետ կիրառման, վարչական վերահսկողության ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, որոշ համայնքներում գազիֆիկացման թերի մնացած աշխատանքների ավարտի,   հանրային իրազեկման նպատակով   նյութերի հրապարակման, համայնք-դպրոց կապի խորացման, դպրոցականների ,,Վերջին զանգի,, արարողությունը վերահսկելու և ընթացիկ բնույթի այլ խնդիրների կարգավորման մասին: Իրենց հերթին համայնքի ղեկավարները մարզպետին ներկայացրին համայնքային խնդիրներ և հանդես եկան առաջարկություններով:     
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38