Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՅԻՍԻ 3-ԻՑ 10-Ը՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐ

05.05.2014

 

             
 Գեղարքունիքի մարզի համայնքներում մայիսի 3-ից ընթանում են աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, ներհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Շաբաթօրյակն իրականացվում է     Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի ապրիլի 28-ի որոշման համաձայն: Ըստ իրավական փաստաթղթի՝ հանձնարարականի կատարմանը ներգրավված են համայնքների բնակիչներ, համայնքների տարածքներում գործող կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվներ, բարձր դասարանների աշակերտներ, մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների աշխատակիցներ, մարզի տարածքում պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կազմակերպություններ և այլոք:   Մայիսի 5-ի տվյալներով համայնքների զգալի մասում շաբաթօրյակն   ավարտվել է: Իրականացվել են դպրոցների, բուժհիմնարկների, մանկապարտեզների տարածքների, համայնքային նշանակության ճանապարհների, մայթեզրերի մաքրման աշխատանքներ:  Մարտունու, Վարդենիսի Գավառի տարածքներում համայնքների բնակչության միջոցով մաքրվել են    գետեզրերն ու առուները, բարեկարգվել են քաղաքային գազոնները, մայթեզրերը, որոշ տարածքներում նաև անտառապատ հատվածները:  Մեծ Մասրիկ համայնքում  բնակիչների մասնակցությամբ մաքրվել է նաև համայնքի գերեզմանոցը:  Գավառ, Վարդենիս, Մարտունի, Սևան, Ճամբարակ քաղաքային, Գանձակ, Վարդենիկ, Կախակն, Նորատուս, Ձորագյուղ,Վարսեր, Լճաշեն, Զովաբեր և մի քանի այլ     գյուղական    համայնքներում իրականացվել են ծառատնկման, իսկ  մնացած համայնքներում ծառաթփերի, այլ սերմերի տնկման   աշխատանքներ, որոնց   ապահովելու խնդրի լուծումը դրված է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության վրա:    Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  որոշմամբ մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցները ամրացված են համայնքներին և վերահսկում են շաբաթօրյակների  ընթացքը: Որոշման համաձայն մարզի  բոլոր համայնքերում  սանիտարական աշխատանքների կատարման հսկողությունը վերապահված է մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանին և աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանին: Ըստ նախատեսվածի  մարզի համայնքներում  շաբաթօրյակները  կշարունակվեն  մինչև մայիսի 10-ը:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38