Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂ

05.05.2014

 

Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի ապիլի 10-ի N 62-Ա որաշման համաձայն  2014 թվականի ապրիլ ամսին անցկացվեց ՀՀ Գեղարքունքի մարզի շախմատի 2014 թվականի մարզային առաջնությունը: Առաջնության նպատակն էր նպաստել համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերել շնորհալի մարզիկներին` նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:
      Մարզային առաջնությունն անցկացվեց երկու փուլով` տարածքային և մարզային: Տարածքային փուլի մրցումները կազմակերպվեց և անցկացվեց  Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերի կողմից: Առաջնության տարածքային փուլին մասնակից  124 շախմատիստներից  մրցանակային տեղեր գրաված 20 շախմատիստներ  մասնակցեցին ապրիլի 30-ին Գանձակ համայնքում կազմակերպված մարզային փուլի մրցումներին:
Մասնակիցներից ամենակրտսերը 14 տարեկան էր, իսկ ամենաավագը`64: Մրցումների գլխավոր մրցավարն էր ՀՀ Գեղարքունիքի մարզում Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը:  7 հնարավորությունից վաստակելով 7 միավոր առաջնության հաղթող ճանաչվեց ճամբարակցի 18-ամյա Գարիկ Մարտիրոսյանը: Երկրորդ հորիզոնականը 5 միավորով զբաղեցրեց սևանցի փաստաբան Արմեն Վարդանյանը: 4,5 միավորով երրորդ մրցանակային տեղում էր անհատ ձեռնարկատեր Սամվել Խաչատրյանը` Սևանից: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստներին հանձնվեցին հավաստագրեր և հուշանվեր-մեդալներ, իսկ Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը հաղթողին պարգևատրեց հուշանվեր-գավաթով:
        Մրցանակային տեղեր գրաված շախմատիստներից երկուսը մարզը կներկայացնեն շախմատի մեծահասակների հանրապետական մրցումներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38