Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԴԱՇՏԱՅԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.04.2014

 

 Դպրոցականներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու նպատակով ,, Փոքր Մհեր,, կրթահամալիր,,  ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից նախնական զինվորական պատրաստություն առարկայի գծով դաշտային գործնական պարապմունքներ: Որին մասնակցեցին մարզի հանրակրթական  դպրոցներից ընտրված 16  ջոկատներ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, հանրակրթական հաստատությունների զինզեկներ: Անդրանիկ Հակոբյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով նրանց   ուժ և կորով, մարզական ու զինվորական   հաջողություններ: Նրա կարծիքով  այս  նախաձեռնությունը Հայոց բանակաշինության գործում կունենա իր ուրույն նշանակությունը և  մայիսյան տոներին ընդառաջ ամենամեծ պարգևը կլինի բոլորի համար:  Միջոցառումը մեկնարկեց ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի սաների ցուցադրական վարժություններով: Փոքրիկ զինվորականների կամ ապագա սպաների տարաբնույթ գործողությունները մարզի դպրոցականների համար ուսուցողական բնույթ ունեին և միաժամանակ մեծ ոգևորություն առաջացրին   նրանց շրջանում:   Այն  նաև լավագույն առիթ էր՝  ավելի մոտիկից ծանոթանալու ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի կենցաղին ու  գործունեությանը:
,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի սաների ելույթներին հաջորդեցին մարզի ջոկատների միջև անցկացվելիք մրցումները:  Դպրոցական ջոկատները միմյանց հետ  իրենց սպորտային և զինվորական գիտելիքները չափեցին կրթահամալիրի սաների աջակցությամբ, մրցավարոությամբ ու գնահատմամբ՝  այսպիսով խթանելով նաև կրթահամալիրի և հանրակրթական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը: Դպրոցական    ջոկատների միջև կայացած մրցումների արդյունքում   մրցանակային առաջին տեղի համար  նախատեսված գավաթը շահեց    Փոքր Մասրիկի, երկրորդ տեղի համար՝ Վահանի, իսկ 3-րդ տեղի համար ՝ Լիճքի միջնակարգ դպրոցը:   ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի պատվոգրերով ու շնորհակալագրերով խրախուսվեցին նաև ծրագրի իրականացման ընթացքում աչքի ընկած ակտիվ դպրոցականները:  Առաջին տեղը գրաված ջոկատը  հունիս ամսին կհրավիրվի Երևան ՝միջմարզային մրցումներին մասնակցելու նպատակով: Իսկ այդ փուլում աչքի ընկած հաղթողը կխրախուսվի Արևմտյան Հայաստանում շրջագայելու ուղեգրով:    
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38