Տպել
Նորություններ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ
25.04.2014

Հայոց ցեղասպանության 99 ամյակին նվիրված միջոցառումները մարզի տարածքում շարունակվում են: Ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը ներկա գտնվեց Գավառ քաղաքի երաժշտական ուսումնարանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության համատեղությամբ կազմակերպված հուշ ցերեկույթին: Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Օրվա խորհրդի վերաբերյալ հիշատակի և խոնարհումի խոսքերով հանդես եկան ուսումնարանի մանկավարժները: Ուսումնարանի տարբեր բաժիններում սովորող սաները հնչեցրին եղեռնին նվիրված բանաստեղծություններ, ընթերցեցին ցեղասպանության վերաբերյալ հայտնի մարդկանց վերուծություններն ու մտորումները, հանդիսատեսին ներկայացան իրենց գործիքային կատարումներով: Ցերեկույթի ողջ ընթացքն ուղեկցվեց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմով ու տեսանյութերով: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը շնորհակալություն հայտնեց ուսումնարանի սաներին լավագույն կատարումների համար: Նա հորդորեց ներկաներին չվհատվել, ապրել հույսով ու հավատով, ամենուրեք քարոզելով միասնականություն: Այն մեզ կտա ուժ և կորով, համատեղ ապրելու և արարելու ձգտում և անհրաժեշտության դեպքում պայքար մղելու հանուն մեր երկրի խաղաղության, նրա հզորացման ու շենացման,- եզրափակեց իր խոսքը վարչության պետը: