Տպել
Նորություններ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2014

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, մարզի ուժային կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև անհատ քաղաքացիներ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն և մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ անմեղ նահատակների: Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանների ուժերով հանդիսատեսին ներկայացվեց Աղասի Այվազյանի ,,Աչքը ծոծրակին,, ներկայացումը, որը մի պատմություն էր եղեռն ու բռնագաղթ տեսած ընտանիքի մասին: Նույն օրը հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մնացած քաղաքային, մի շարք գյուղական համայնքներում, հանրակրթական դպրոցներում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումները կշարունակվեն նաև առաջիկա օրերի ընթացքում: