Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ
23.04.2014

Համաձայն Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 թվականի հիմնական միջոցառումների պլանի՝ապրիլի 18-ին անցկացվեց հրմանատարաշտաբային ուսումնավարժանք՝<<Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ>> թեմայով: Ըստ պայմանական իրավիճակի ,,Մարզի հիդրոօդերևութաբանական կայանների կանխատեսումներով, սպասվելու էր օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, անձրևի տեսքով տեղումներ: Սարերում ձյան կուտակումները մոտ 2 անգամ գերազանցել էին տարեկան միջին նորման,,:
Միջոցառման 1-ին և 2-րդ փուլերում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում անցկացրեց մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի նիստ: Որի ընթացքում ծառայությունների ղեկավարները ծանոթացան միջոցառման բովանդակությանը և իրենց կողմից իրականացվող պայմանական գործողությունների մասին ժամանակ առ ժամանակ զեկուցեցին մարզպետին: Ուսումնավարժանքի 3-րդ և ավարտական փուլում Ներքին Գետաշենի Արգիճի գետի վրա անցկացվեց գործնական միջոցառում, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի և Մարտունու հրշեջ փրկարար ջոկատներ, հատուկ ջրափրկարարներ, բժիշկներ, ոստիկաններ, ԳԳՄ աշխատակիցներ, էլեկտրաէներգիայի վթարավերականգնողական խմբեր: Մարզի ղեկավարության գնահատմամբ ուսումնավարժանքը կազմակերպվեց և անցկացվեց բարդ պայմաններում, որն իրականացվեց հստակ գործողություններով, առանց խոչնդոտների և ավել