Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՅՐԱՎԱՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
22.04.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք համայնքում: Համայնքի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Դպրոցի երկհարկանի մասնաշենքի դասասենյակներում և միջանցքներում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորորոգվել են սանհանգույցները, անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգ: Վերանորոգված մասնաշենքին կից նույն միջոցներով կառուցվել է նոր, մեկհարկանի մասնաշենք` որում ներառված է ինը դասասենյակ և սանհանգույց: Ընդհանուր առմամբ դպրոցում կատարված շինարարական աշխատանքները մարզի ղեկավարը բավարար գնահատեց , սակայն շինարարական մի քանի թերությունների վերաբերյալ նա տվեց համապատասխան ցուցումներ: 138 աշակերտ ունեցող դպրոցը հիմնականում ապահովված է դպրոցական գույքով և անհրաժեշտ այլ պարագաներով, գործում է համակարգչային դասասենյակ ու գրադարան: Ակնկալվում է ավարտին հասցնել սպորտ դահլիճի, հանդիսությունների սրահի և ճաշարանի վերանորոգումը: Գեղարքունիքի մարզպետի խոսքով 2014թվականին նախատեսված է շարունակել դպրոցում կիսատ մնացած շինարարական աշխատանքները, սակայն հաշվի առնելով պետական բյուջեից տրամադրված միջոցները, առաջնահերթությունը կվերապահվի սպորտ դահլիճի վերանորոգմանը:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Հայրավանքում, համայնքի ղեկավարի հետ քննարկեց նաև համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր, որոնք առնչվում էին համայնքում մանկապարտեզի շենքի կառուցման, ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման հետ: