Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

15.04.2014

 

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց   37 քաղաքացի: Սոցիալ- տնտեսական տարաբնույթ հիմնախնդիրներին աջակցելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը դիմումատուներից 18–ին տրամադրեց  դրամական օգնություն,Մեծ Հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերան և  հաշմանդամության կարգ  ունեցող  6 քաղաքացի հաշվառվեց  մարզպետարանի աշխատակազմում՝ առողջարանային ուղեգիր ստանալու, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու, 5 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի՝ այլ հարցերով:   Դիմումատուների  մի մասը տեղում  ստացավ իր պատասխանը, իսկ  մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում , որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38