Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
15.04.2014

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 37 քաղաքացի: Սոցիալ- տնտեսական տարաբնույթ հիմնախնդիրներին աջակցելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը դիմումատուներից 18–ին տրամադրեց դրամական օգնություն,Մեծ Հայրենականի, Արցախյան ազատամարտի վետերան և հաշմանդամության կարգ ունեցող 6 քաղաքացի հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում՝ առողջարանային ուղեգիր ստանալու, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու, 5 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի՝ այլ հարցերով: Դիմումատուների մի մասը տեղում ստացավ իր պատասխանը, իսկ մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում , որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: