Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՙՙՓԲԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

14.04.2014

 

Մարտունու քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որն առնչվում էր  Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավմանը: Խորհրդակցությունը վարեց   Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:  Խորհրդակցությանը   մասնակցում էին   ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող Վարդան Մելքոնյանը , Մարտունի, Վարսեր, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Լիճք, Վարդենիկ համայնքների ղեկավարները: Քննարկվեցին  վերոնշյալ համայնքների ջրամատակարաման եւ ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրները,  նշվեցին այն հիմնական ժամկետները, քայլերը, եւ հնարավորությունները, որոնց գործադրմամբ առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում մարզի համայնքների հիմնական մասում բնակչությունը կարող է ստանալ շուրջօրյա եւ որակյալ ջրամատակարարում:  Վարսերի եւ Ներքին Գետաշենի համայնքապետերը  հավաստեցին իրենց համայնքների գրավոր համաձայնությունն առ այն, որ իրենց բնակավայրերում ջրամատակարարման համակարգերն ամբողջությամբ հանձնվելու են ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարմանը: Իր հերթին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող  Վարդան Մելքոնյանը հավաստեց, որ առաջիկայում Գերմանական զարգացման բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում պետք է իրականացվեն վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում էլ Ներքին Գետաշենում եւ Վարսերում լուծում կստանան խմելու ջրի մատակարարման հետ կապված բոլոր հիմնահարցերը: Սակայն, մինչեւ վարկային   ծրագրի հաստատումը, համայնքի ղեկավարների պահանջով եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգողի բանավոր եւ փոխադարձ համաձայնությամբ     նախատեսվեց երկուստեք ներդրումներով   իրականացնել Վարսերի մի թաղամասի 12 ընտանիքների ջրամատակարարման եւ Ներքին Գետաշեն համայնքի մի քանի թաղամասերում խմելու ջրի ներքին ցանցերի նորացման աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում քննության առնվեց նաեւ Մարտունի քաղաքի ջրահեռացման համակարգի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց շուրջ արվեցին հստակ եւ գործնական առաջարկներ: Խոսք գնաց ինչպես ՙԲրսեյ աղբյուրի՚ ավելցուկ ջրերի, այնպես էլ Գեղհովիտ գյուղից Մարտունի քաղաքի վերին թաղամասեր լցվող կոյուղաջրերի հեռացման, որոշ թաղամասերի կոյուղաջրերը կոյուղու ընդհանուր ցանցին եւ մաքրման կայանին միացնելու հետ կապված հարցերի շուրջ: Նպատակահարմար համարվեց    Մարտունու քաղաքապետարանի ենթակայությանը հանձնել քաղաքի վարչական տարածքում   գտնվող ,,Բրսեյ աղբյուրից,,   աննպատակ հոսող ջուրը, Լիճք համայնքի համար սկսել նոր ջրագծի   անցկացման նախագծային աշխատանքները, իսկ Գեղհովիտ համայնքի բնակիչների հետ առաջիկա օրերին անցկացնել հանդիպում՝ գյուղի ջրամատակարարման համակարգը ՙՀայջրմուղկոյուղու՚ ենթակայությանը հանձնելու առաջարկությամբ: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի խոսքով` համայնքում ՙՀայջրմուղկոյուղու՚ կառավարման տիրույթում հայտնվելու ցանկություն հայտնել է մատ 120 տնտեսություն, որոնք ունեն թե ներքին ցանցի նորոգման, թե ջրահեռառացման համակարգի կարգավորման խնդիր: համայնքի ղեկավարն առաջարկեց համագործակցությունը եւ ներդրումային ծրագրերը սկսել ներկայացված փոքր ծավալով` հետագայում ամբողջ գյուղի տնտեսությունները ՙՀայջրմուղի՚ կառավարման տիրույթ բերելու ակնկալիքով, սակայն ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գեղարքունիքի մարզի համակարգող առարկեց դրան, շեշտելով, որ ընկերության պատվիրատվությամբ իրականացվող վարկային ծրագրերը կներդրվեն այն դեպքում միայն, եթե համայնքը ՙՀայջրմուղի՚ կառավարման տիրույթում հայտնվի ամբողջությամբ:Վարդենիկ համայնքի ղեկավարին եւս ծանուցվեց, որ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ն առաջիկայում խմելու ջրի մատակարարման բարելավման եւ ջրահեռացման համակարգի հիմնախնդրի կարգավորման ծրագրեր կսկսի Վարդենիկում միայն այն պայմանով, եթե համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը գրավոր համաձայնությամբ եւ ամբողջությամբ հանձնվի ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարմանը:    2014 թվականին  ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ պատվիրատվությամբ ջրամատակարարման բարելավմանը ուղղված շինարարական աշխատանքներ կընթանան     Ճամբարակ, Մարտունի, Գավառ, Սևան, Գանձակ, Սարուխան, Լճաշեն, Չկալովկա, Կարմիրգյուղ, Նորաշեն, Դդմաշեն, Նորատուս  համայնքներում: 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38