Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

09.04.2014

 

 Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական  աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ  Վարդաձոր համայնքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ ,,Անի-եղբայրներ,, անասնապահական և դաշտավարական  ֆերմերային տնտեսության գործունեությանը: Վարդաձորցի Սիրականյան եղբայրների ջանքերով 90-ականներից մինչ օրս համայնքում պահպանվել և զարգացել է Վարդաձորի նախկին սովխոզի անասնագլխաքանակը: Այսօր արդեն այս տնտեսությունում առկա է բարձր տոհմային հատկանիշներով   500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Նույն տնտեսությունը զբաղվում է նաև բարձր վերարտադրության կարտոֆիլի մշակմամբ և վաճառքով: Սերմացուն սպառվում է Մարտունու տարածաշրջանում, նաև Արարատյան դաշտավայրում:
Սերգո Կարապետյանի այցը համընկավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի աշխատանքներին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննության առնվեց նաև մարզի գյուղատնտեսության ոլորտի 2013 թվականի ձեռքբերումների և 2014 թվականի անելիքներին վերաբերող հարցը: Մարզում հաջողությամբ է իրականացվում ՀՀ կառավարության 2010-14թթ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը, ինչի արդյունքում գրանցվել է հացահատիկի բերքի զգալի աճ: Առաջընթաց է գրանցվել նաև բուսաբուծության, անասնապահության ոլորտներում: Շարունակվում են սերմնաբուծության, գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքի, մատչելի գնով պարարտանյութի, սերմացուների,  ինչպես նաև վարկային ռեսուրսների տրամադրման ծրագրերը, որոնք նախորդ տարիների պես սուբսիդավորվում են կառավարության կողմից, նշվեց նիստի ընթացքում:       Նախարարի պաշտոնակատարի խոսքով  այս տարի  մարզում գրանցվել է անասնագլխաքանակի զգալի աճ, ինչը պայմանավորված է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի հաջող իրագործմամբ: Գյուղատնտեսության ոլորտում փոփոխությունն ակնառու է ինչպես իրացման, այնպես էլ արտադրության կազմակերպման հարցում:  Սերգո Կարապետյանի խոսքով պետական աջակցության ծրագրերը առաջիկայում կխթանեն մարզում անասնաբուծության նոր վերելքը: Գյուղնախարարի պաշտոնակատարը իր խոսքում կանխատեսեց   Մաքսային միության անդամակցության դեպքում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման դրական միտումները, շեշտելով նաև որ գյուղոլորտում համագործակցության ծրագրերը կշարունակվեն եվրամիության անդամ երկրների հետ: Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով պարգևատրեց մարզի գյուղոլորտում ակտիվ գործունեություն ծավալած մի շարք պաշտոնատար անձանց և ֆերմերային տնտեսությունների ղեկավարների: Մարզի գյուղատնտեսության ոլորտում ներդրված ծրագրերին աջակցելու համար գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը պարգևատրվեց Գեղարքունիքի մարզպետի ոսկե հուշամեդալով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55