Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՔԵՍԱԲԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

03.04.2014

 

Գավառի պետական համալսարանում այսօր կայացավ դասախոսների եւ ուսանողների ստորագրահավաք` ուղղված Քեսաբի հայության իրավունքների պաշտպանությանը: Մոտ 3000 դասախոսների եւ ուսանողների ստորագրությամբ դիմում ուղղվեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, որով կոչ է արվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի միջամտությամբ Քեսաբում զինյալ ահաբեկիչների մուտքն արգելելու, Քեսաբում լիակատար խաղաղություն հաստատելու, մարդկանց ոտնահարված իրավունքները եւ նյութական կորուստները վերականգնելու համար, որով ընդամենը կիրականացվեն ՄԱԿ-ի ՙՄարդու իրավունքների եւ ազատությունների համընդհանուր հռչակագրի՚ եւ միջազգային իրավունքի մյուս հանրաճանաչ սկզբունքների պահանջները: Քեսաբի հայության վերջին հարյուրամյակի ընթացքում կրած տառապանքների մասին պատմական տեղեկություն ներկայացրեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը: Համալսարանի դասախոսներն իրենց ելույթներում ակնկալում էին քեսաբահայության անխտիր վերադարձը դեպի իրենց պատմական բնօրրան: ԲՈՒՀ-ի ռեկտորը նաեւ հայտարարեց, որ համալսարանի  ֆոնդից որոշակի գումար է ուղղվելու Քեսաբի հայերին նյութապես օգնելու համար բացված հատուկ հաշվեհամարին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06