Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

02.04.2014

 

 Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև  ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Խորհրդակցության ընթացքում  մարզի մի շարք համայնքերի ղեկավարների հետ քննության առնվեցին համայնքներում  խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման, ջրամատակարաման սպասարկման բարելավման հետ կապված խնդիրներ:  ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տեխնիկական տնօրեն Վարդան Մելքոնյանը ներկայացրեց այն համայնքների ցանկը, որտեղ 2013 թվականին իրենց պատվիրատվությամբ իրականացվել են խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման եւ ջրամատակարարման բարելավման աշխատանքներ: Նա նաեւ հրապարակեց այն համայնքերի ցանկը, որտեղ 2014 թվականի ընթացքում արդեն սկսվել կամ պետք է սկսվեն ջրամատակարարման համակարգի նորացման աշխատանքները:  ՙԱսիական զարգացման բանկի՚ եւ ՙՎերակառուցման եւ զարգացման Եվրոպական  բանկի՚ միջոցներով, ըստ զեկուցողի, խոշոր ներդրումներ են իրականացվելու Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Գավառ քաղաքներում, Լճաշեն, Սարուխան, Գանձակ, Նորատուս, Կարմիրգյուղ, Չկալովկա, Ծովազարդ, Ներքին Գետաշեն  համայնքներում:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ մի շարք գյուղական համայնքներ արդեն ցանկություն են հայտնել` իրենց բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգերը հանձնել ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարմանը: Նա հանձնարարեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան համայնքերի եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ ղեկավարության հետ ավարտել փաստաթղթավորման եւ ջրամատակարաման համակարգերի հանձնընդունելության հետ կապված աշխատանքները: Նախնական տվյալներով`   ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարման ոլորտում  մոտակա ժամանակներում հայտնվելու են Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղամավան, Դդմաշեն, Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքները: Իսկ Գեղհովիտի ընդգրկման հարցը կքննարկվի տեղում, առաջիկա  շաբաթվա ընթացքում:
Իր խոսքում Պատրիկ Լորենը նշեց, որ արդեն իրենց ընկերությունը կարողանում է գտնել միջոցներ եւ էականորեն բարելավել մարզի խմելու ջրի մատակարարման համակարգը, իսկ վերջին երկու տարիներին գրանցված առաջընթացը լրիվ տեսանելի է ամենատարբեր համայնքների բնակիչների համար:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց մարզի համայնքերի եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրինության համագործակցված աշխատանքից:
ՙԵս համոզված եմ, որ առաջիկա երկու տարիների ընթացքում մարզի բոլոր համայնքերում լուծված կլինեն խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրները: Համագործակցված աշխատանքը շատ համայնքների համար համոզմունք դարձավ` ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կառավարման տիրույթում հայտնվելու համար: Եվ քանի որ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրինության խոսքը դարձել է գործ, համագործակցությունը համայնքերի հետ դրվում է բարձր հիմքերի վրա, ինձ մնում է հայտնել իմ շնորհակալությունը եւ նպաստել այդ համագործակցությանը՚,- իր խոսքը եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57