Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
12.03.2014

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 24-ն էին: Տեղում բավարարվեց պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, շինարարական խնդիրների կարգավորմանն աջակցելու և դրամական օգնություն ստանալու վերաբերյալ 10 քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները: Աշխատակազմում հաշվառվեցին աշխատանքի տեղավորման 1 և դրամական աջակցություն ստանալու խնդրանքով մարզպետին ներկայացրած 13 դիմումները, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: