Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԿԱՆԱՆՑ ՄԵԿԱՄՍՅԱԿԸ
07.03.2014

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի արարողությունների սրահում շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և աղջիկներին կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ: ,, Այսօր դժվար է պատկերացնել կյանքի մի ոլորտ, որտեղ հայ կինը տեղ ու դեր չունենա, չփայլի իր ունակություններով, իր կարողությունները չներդնի հանրային ու համազգային բարօրության համար, նշեց մարզի ղեկավարը իր շնորհավորական խոսքում: Հայ կինը փառքով է իրականացնում իր առաքելությունը. օրնիբուն աշխատանք դաստիարակության ու վաստակի, ընտանեկան բարեկեցության ապահովման, հարազատ եզերքի շենացման ու նորացման համար, ավելացրեց նա:
Կանայք իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ ուշադրության և հարգանքի համար: