Տպել
Նորություններ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԹԻՄԸ
05.03.2014

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ,,Զարգացման ծրագրերի գործակալության,, համատեղ ուժերով հանրապետության 6 մարզերում գործող 27 հիվանդանոցների 540 բժիշներ վերապարաստվեցին ,,Արձագանք. Բժշկական ստորաբաժանումներ. Հայաստանում ապակենտրոնացված արձագանքման կարողությունների հզորացում,, ծրագրի շրջանակներում: Նպատակն էր ստեղծել արդյունավետ և փոխկապակցված համագործակցություն բուժանձնակազմի և փրկարար ծառայության միջև, ինչպես նաև ուսուցանել արտակարգ իրավիճակներում աղետի վայրից հիվանդների և տուժածների տեղափոխումը բուժհաստատություններ: Ծրագրի պատասխանատուների խոսքով վերապատրաստման շրջանակներում նախորդ տարի անցկացվել են ավելի քան 30 վարժանքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ: Դասընթացների մասնակից Մարտունու բժշկական ստորաբաժանման խումբը արժանացել է Շվեյցարիայի ,,Զարգացման եւ համագործակցության գործակալության /SDCA/ բարձր գնահատականին: 18 հոգուց բաղկացած բժիշկական ստորաբաժանման և Մարտունու փրկարարների խումբը օրերս հանդես եկավ ստուգատես-մրցույթով, ներկայացնելով աղետների դեպքում արագ արձագանքման փորձնական գործողությունները: Ըստ վարժանքում ներառված ծրագրի՝ կազմակերպվեց երկրաշարժի փորձնական աղետային իրավիճակ: Ցուցադրվեցին պայմանական տարբեր աստիճանի տրավմաներ եւ այրվածքներ ստացած տուժածներ, որոնց ժամանակին եւ շատ արագ տրվեց առաջին բուժօգնություն, կազմակերպվեցին նաև համապատասխան միջոցառումներ եւ տուժածները ժամանակին տեղափոխվեցին հիվանդանոց:
Ըստ մասնագետների Մարտունու բժշկական ստորաբաժանման թիմն ու փրկարարները տրված հանձնարարականները պրոֆեսիոնալ կերպով կատարեցին: Իսկ այդ մասնագիտական կազմակերպչական մոտեցումներն ապացուցեցին, որ ծրագրի շրջանակներում չորս տարիների անցկացրած դասընթացները թիմին հասցրել են բարձր արդյունքների: