Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
04.03.2014

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասանակցեց 40 քաղաքացի: Հաշվի առնելով դիմումատուների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, մարզի ղեկավարը ֆինանսական աջակցություն տրամադրեց 35 քաղաքացու: Ռաֆիկ Գրիգորյանը ընդառաջեց 2 քաղաքացու՝ պետական պատվերի շրջանակներում բուժվելու, 2 քաղաքացու՝ առողջարանային ուղեգրից օգտվելու հարցում: Մարզպետը հովանավորեց բռնցքամարտի 2 թիմերի՝ առաջիկա մրցաշարերին մասնակցելու համար: Աշխատանքի տեղավորման նպատակով 1 քաղաքացու կողմից ներկայացրած դիմում-խնդրանքը հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: