Տպել
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
27.02.2014

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի հունվարի 30-ի որոշմամբ 2014 թվականի փետրվարի 4-8-ը Գավառի թիվ 1, Մարտունու թիվ 2, Սևանի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներում անցկացվեց դպրոցականների 2013-14 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները փորձեցին 2013 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները: Տարածքային փուլում աչքի ընկած աշակերտները, որոնք ներկայացնում են մարզի մոտ 80 հանրակրթական դպրոցներ, մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն ստացան մասնակցելու ս/թ փետրվարի 22-ից մարտի 11-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին: Մաթեմատիկա առարկայից անցկացվող օլիմպիադային մասնակցում են 7-12-րդ դասարանների, իսկ մնացած 15 առարկաներից՝ 9-12-րդ դասարանների աշակերտները: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային հանձնաժողովի տվյալներով այս փուլում Գավառի տարածքից մասնակցում է 87 աշակերտ, Ճամբարակի տարածքից՝ 76, Վարդենիսի տարածքից՝ 46, Մարտունու տարածքից՝ 79 և Սևանի տարածքից՝ 54 աշակերտ: ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանած կարգի համաձայն մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների վերաբերյալ առաջադրանքները աշակերտը կատարում է օն լայն տարբերակով և մասնակիցների անվանացանկը ներկայացվում է օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի կողմից: Մարզային փուլում արդեն ամփոփվել են մաթեմատիկա, հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, քիմիա առարկաների արդյունքները: Հանձնաժողովի տվյալներով յուրաքանչյուր առարկայից 8 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2013-14 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Մինչև մարտի 11-ը մարզային հանձնաժողովը կամփոփի նաև մնացած առարկաներից գրանցված արդյունքները: