Տպել
Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻՆ
27.02.2014

,,Առողջ ապրելակերպ,, ծրագրի շրջանակներում Գավառի տարածաշրջանի դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ փետրվարի 26-ին Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց ձմեռային մարզաձևերի առանձին վարժություններից կազմված սպորտլանդիա: Միջոցառումն իր բնույթով առաջին անգամ էր կազմակերպվում, ուստի թիմերը մասնակցում էին հրավերով: Սպորտլանդիան կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության, ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի և դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի Գավառի մասնաճյուղի համատեղ ուժերով: Սպորտլանդիայի նպատակն էր նպաստել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, դպրոցականների առողջության ամրապնդմանը, առողջ ապելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրամանը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և մարզական մասսայական աշխատանքների խթանմանը: Միջոցառմանը հրավիրված էին՝ Գավառի թիվ 2 և թիվ 8, Գանձակի թիվ 1 և Հայրավանքի միջնակարգ դպրոցների 7-8 –րդ դասարանների աշակերտներ: Թիմերի կազմը՝ 5 տղա և 5 աղջիկ, 1 ծնող ու 1 մանկավարժ: Սպորտլանդիայի ծրագիրը ընդգրկուն էր՝ մրցումներ սահնակներով, պարանի ձգում, ձնագնդիով հարված նշանակետին, փոխանցումավազք դակուկներով 20մետր երկարությամբ, փոքր փուչիկների պայթեցում և տուգանային հարված գնդակով մինի ֆուտբոլի դարպաս: Մրցումների արդյունքում հաղթող ճանաչվեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի թիմը:
Մասնակից բոլոր թիմերին դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի Գավառ մասնաճյուղի տնօրինությունը հանձնեց մասնակցության հավաստագրեր, իսկ ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի ՏԶԾ-ի կողմից՝ 3-ական բաստկետբոլի գնդակներ: Չնայած միջոցառումը մարզում անցկացվում էր առաջին անգամ, սակայն մասնակիցները մեծ բավականություն ստացան: Միջոցառում այսուհետ կդառնա ավանդական և կկրի մարզային բնութ: