Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՙՙՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՙՙ ԹԵՄԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

17.02.2014

 

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում ՙՀաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով՚ LIFE ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին գործատուներ, ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից,մարզի հասարակական կազմակերպություններից, մարզի տարածքային սոցիալական ծառայություններից:   Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Գեղարքունիքի մարզում գրանցված հաշմանդամներից 82-ը համագործակցում են LIFE ծրագրի հետ, ինչի  շնորհիվ լուծվել է   մարզի հաշմանդամություն ունեցող 25 անձանց զբաղվածության խնդիրը, իր հաշվետվության ընթացքում   նշեց ՙՀաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով՚ LIFE ծրագրի տնօրեն, ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան: Ըստ ծրագրի տնօրենի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ միջազգային կազմակերպության աջակցությամբ   մարզում մեկնարկել է երեք ծրագրի նախապատրաստական փուլը, որի շրջանակներում Սեւան քաղաքում ստեղծվելու է հրուշակեղենի արտադրամաս, Մարտունիում հիմնվելու է տպարան եւ կարի արտադրամաս, իսկ Ճամբարակում բացվելու է ՙLIFE՚ սրճարան, որտեղ իրենց զբաղվածությունը կգտնեն ևս 30 հաշմանդամներ: Ծրագիր ունի ութամսյա տեւողություն: Իսկ ութ ամսից հետո երեք տարի անընդմեջ հաշմանդամները պարտադիր կերպով աշխատանք են ունենալու: Այն իրականացվում է բիզնես-գործատուների եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում ՙԶբաղվածության պետական ծառայություն ՚ գործակալության Վարդենիսի տարածքային կենտրոնի կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ տարծքային կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանը: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հեռանկարների շուրջ քննարկում ծավալվեց նաեւ մարզի գործատուների հետ:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59