Տպել
Նորություններ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՅԳՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԵՆՐԻԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
14.02.2014

Կյանքի 76–րդ տարում հանկարծամահ է եղել Այգուտի գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանը, ով արդեն քսան տարի անփոփոխ ղեկավարում էր գյուղը: Հենրիխ Գաբրիելյանը ծնվել է 1938 թվականին, հայ ժողովրդին փառապանծ մարշալներ պարգեւած Չարդախլու գյուղում: Բռնագաղթվել եւ ընտանիքով Ճամբարակի շրջանի Այգուտ գյուղում է հաստատվել 1988 թվականի վերջերին: Ղեկավարել է Այգուտի կոլտնտեսությունը, աջակցել Ճամբարակի շրջանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը: 1993-96 թվականներին ղեկավարել է Այգուտի գյուղական խորհուրդը, 1996 թվականից մինչ իր կյանքի ավարտը` Այգուտի գյուղապետարանը: Նրա ղեկավարման օրոք Այգուտում լուծում են ստացել սոցիալ-տնտեսական մի շարք հիմնահարցեր, սողանքներից տուժած ընտանիքներին ցուցաբերվել է պետական աջակցություն, կառուցվել է դպրոցի նոր շենք, կենտրոնական ճանապարհ: Արժանացել է մի շարք կառավարական պարգեւների: Հենրիխ Գաբրիելյանի հուղարկավորորությանը մասնակցել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Այգուտի ողջ հասարակությունը, հարակից համայնքների անդամներ:
Այգուտի գյուղապետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կիրացնի գյուղապետի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` մինչեւ համայնքի ղեկավարի նոր ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: