Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

07.02.2014

 

Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ Պաշտպանության նախարարության Վարդենիսի, Սեւանի, Մարտունու, Գավառի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների եւ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2013-14 թվականների ձմեռային զորակոչի արդյունքներին եւ առաջիկա անելիքներին: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Զինվորական կոմիսարները զեկուցեցին 2013-14 թվականների ձմեռային զորակոչի արդյունքների, բժշկափորձագիտական հանձնաժողովների կատարած աշխատանքների, զինվորական ծառայությունից խուսափող անձանց հայտնաբերելու եւ զորակոչելու, այլընտրանքային զինծառայության մեջ ընդգրկվածների քանակի, կցագրման աշխատանքների, այլ հարցերի շուրջ: Զեկուցումից պարզվեց, որ մարզի բոլոր 5 զինկոմիսարիատները գերակատարել են իրենց առաջադրանքները: 11 զորակոչիկ ավել է զորակոչվել Վարդենիսի, 17 զորակոչիկ` Սեւանի, 9 զորակոչիկ` Մարտունու, 6 զորակոչիկ` Ճամբարակի եւ 5 զորակոչիկ` Գավառի զինվորական կոմիսարիատներում: Գերակատարումները հաջողվել է ապահովել նախկինում տարկետում ստացած, բուժման կամ հետախուզման մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված կարգով զորակոչելու շնորհիվ: Այլընտրանքային զինվորական ծառայության մեջ Մարտունու զինկոմիսարիատում ընդգրկվել է 1, Վարդենիսի զինկոմիսարիատում` 2 զորակոչիկ: Բոլոր զինկոմիսարիատներում միջոցներ են ձեռնարկվում` զինվորական ծառայությունից խուսափողներին հայտնաբերելու եւ զորակոչելու ուղղությամբ:
Ամփոփելով նիստի աշխատանքները` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ձմեռային զորակոչը համարեց արդյունավետ եւ դրվատեց զինկոմիսարիատների եւ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը: Մարզպետը հանձնարարեց` ավելի բարձրացնել բժշկափորձագիտական հանձնաժողովների պատասխանատվությունը եւ արդյունավետությունը, կցագրման աշխատանքները կազմակերպել առանց թերացումների եւ բացթողումների, համագործակցված աշխատանք տանել իրավապահ եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55