Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
04.02.2014

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 10-ն էին: Տեղում բավարարվեց աշխատանքային խնդրի կարգավորման և պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու նպատակով դիմում ներկայացրած 2 քաղաքացու խնդրանքը: Դրամական օգնություն ստանալու նպատակով 7 և աշխատանքի տեղավորման նպատակով 1 քաղաքացու կողմից ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: