Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

01.02.2014

 Հունվարի 20-ին  հայ-ադրբեջանական  սահմանագծում   ադրբեջանական դիվերսիան հետ մղած դասակի    հրամանատար Սարգիս Թանանյանը  Գեղարքունիքի  Մեծ Մասրիկ, իսկ  դասակի  շարքային Արսեն Հովհաննիսյանը՝  նույն մարզի  Ծովակ համայնքից են: Օգտագործելով տղաներին  իրենց սխրանքի համար զորամասից  տրված արձակուրդի հնարավորությունը, համայնքապետարանները   նախաձեռնեցին  մեծարման միջոցառումներ:  Մեծ Մասրիկի  գյուղապետարանում համայնքի ավագանու, աշխատակազմի, համագյուղացիների ներկայությամբ  գյուղապետ Արմեն Ասատրյանը պատվոգրով եւ թանկարժեք նվերով պարգեւատրեց   ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ մղելիս աչքի ընկած դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Թանանյանին: Դրսեւորելով արիություն ու  հմուտ մարտավարություն Սարգիսը ոչ միայն կազմակերպել է թշնամու ջախջախումը,այլ  նաև փրկել ծառայակիցների կյանքը:  Նա անասելի ցավով է խոսում այդ մարտում     քաջություն  ցուցաբերած  Արմեն Հովհաննիսյանի  մասին:   Սարգիս Թանանյանը   հերոսական Գետաշենից  բռնագաղթած ծնողների հետ բնակություն է հաստատել Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում: Զինվորական  կրթություն է ստացել  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ մեկնել զինվորական ծառայության:  Հերոսի մայրը՝ Թամարա Թանանյանը  հպարտ է իր զավակով և կոչ է անում բոլոր զինվորներին  լինել համարձակ, ծառայել ու պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:   Ծովակի համայնքապետարանում  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած հայ հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակը,  մեծարեցին  հայրենի հողը պատվով պաշտպանած զինվորին  և  շնորհակալություն հայտնեցին    նրա    ծնողներին` հայրենիքին  խիզախ որդի ծնելու և  դաստիարակելու համար:  Ներկաների խոսքով  Արսենը  շարունակեց  Քարվաճառի ազատագրման մարտերում հերոսի մահով ընկած իր հորեղբայր՝ Ռոբերտ Հովհաննիսյանի  սխրալի ուղին, արմատներով մշեցի իր քաջ պապերի արյան կանչը կրկին խոսեց նրա մեջ:  Արսենի սխրանքով  առանձնակի ոգևորություն  են  ապրում   համագյուղացիները,  մտերիմներն ու հարազատները: Գործած սխրանքի համար Արսեն Հովհաննիսյանը  պարգևատրվեց  համայնքապետարանի  պատվոգրով եւ թանկարժեք նվերով,  բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի, զինվորական կոմիսարի եւ ԵԿՄ վարչության նախագահի պատվոգրերով, որոնք հայրենիքի զինվորին հանձնեցին համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Նրանք եւս իրենց խոսքերում փառաբանեցին Արսենի սխրանքը, շեշտելով, որ հայրենիքը երբեք չի մոռանա իր  հերոս զավակներին:
 Ի դեպ  Հայոց բանակի 22-րդ տարեդարձի    առթիվ  տղաները  հանրապետության նախագահի կողմից արժանացան  ՙԱրիության մեդալի՚, խրախուսվեցին  կառավարական այլ պարգևներով,  որոնք ավելի են ոգևորում և ուժ տալիս   նրանց:
 

 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-06 21:19:11