Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

24.01.2014

 

 
Հարգելի հայրենակիցներ:
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրական մարտերի մեջ ծնված ու հասակ առած Հայոց հաղթական բանակն իր հիմնադրման 22-րդ տարին բոլորում է մարտունակ կեցվածքով, արդիական սպառազինությամբ, անընկճելի ուժով, հակառակորդին խաղաղություն պարտադրելու վճռականությամբ:
Նա է մեր պետականության ամենաամուր պատվարը, Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը, համահայկական դարավոր իղձերի իրականացման գլխավոր միջոցը: Նրա կերտած հաղթանակները ոչ միայն փառքի նոր էջեր են գրել մեր ժողովրդի պատմության մեջ, այլ նաեւ խաղաղ ու ստեղծագործ ժամանակներ պարգեւել հայ սերունդներին, ազատ ապրելու, համազգային բարօրության հասնելու հնարավորություն ստեղծել:Հայոց բանակի փառքի ճամփան եւ նրա հերոս նահատակների սուրբ անունները պարտադրում են ապրողներիս` ավելի բարձր կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում, անձնապես ու հոգեպես միշտ լինել հայ զինվորի կողքին, թեւ ու թիկունք դառնալ նրան:
Հայոց բանակը, գլխավոր հրամանատարից մինչեւ շարքային զինվոր, մեր պանծալի, օր օրի առնականացող զավակն է, որի ծնունդը յուրաքանչյուր հայի հոգու տոնն է դարձել կազմավորման առաջին իսկ պահերից:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, քաջ առողջություն, երջանկություն եւ անսպառ հաջողություններ անձնական կյանքում, աշխատանքում, հայրենիքի ծառայության նվիրական գործում:
Ամենաբարի ցանկություններով`
Գեղարքունիքի մարզպետ   Ռաֆիկ Գրիգորյան
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17