Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
21.01.2014

Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 7-ն էին: Բավարարվեց 2 քաղաքացու դիմում խնդրանքը՝ պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու համար: 1 քաղաքացի դիմեց առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման և 3 քաղաքացի՝ դրամական օգնություն ստանալու նպատակով: Ներկայացված դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: