Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԲԱՎԱՐԱՐ

17.01.2014

 

  
 Հունվարի 16-ին  Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները    2013 թվականին  կատարած  աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեցին   Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:  
Հաշվետվությանը  ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ԱԻՆ կոլեգիայի անդամ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ Համլետ Մաթեւոսյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Մարզպետունի Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը,  Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, ԱԻՆ  պաշտոնյաներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ,  համայնքապետեր:  Ըստ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ   Հայկ Աբրահամյանի   ներկայացրած հաշվետվության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:  Հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 429 արտակարգ դեպք, որը 63-ով ավելին է 2012 թվականի նույնանման դեպքերից: Արտակարգ դեպքերի հետեւանքով զոհվել են 23, մարմնական վնասվածքներ ստացել 45 մարդ` նախորդ տարվա 82-ի համեմատ: Ըստ  ներկայացվածի գրանցված արտակարգ դեպքերից 220-ը տեխնածին են եղել, որոնց հետեւանքով զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 30-ը, 33-ը՝ տարերային, ինչի հետեւանքով զոհվել է 1 մարդ եւ 176-ը՝ սոցիալ-կենցաղային, որի հետեւանքով էլ զոհվել է 5 մարդ, նշվեց հաշվետվության ընթացքում:   Մարզային հրդեհային տեսչությունում  նախորդ տարվա ընթացքում  ստացվել  է  180 ահազանգ, որոնցից 136-ի վերաբերյալ համապատասխան նյութեր են կազմվել:  Հրդեհների պատճառած նյութական վնասի չափը կազմել է 37 միլիոն 714 հազար 750 դրամ, ինչը գրեթե կեսով չափ պակաս է նախորդ տարվա գումարի չափից, իր հաշվետվության մեջ նշեց Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ոսկան Գաբրիելյանը:  2013 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան նաև  ՙՍեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն՚, ՙՀայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-երի Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ղեկավարներ Սերոբ  Գաբրիելյանն ու Հովիկ  Սարգսյանը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզային փորձաքննության բաժնի ղեկավար Սուրիկ Մնացականյանը:
Ստորաբաժանումների կատարած աշխատանքների եւ դրանցում տեղ գտած թերությունների մասին իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Համլետ Մաթեւոսյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն իր խոսքում անհրաժեշտ համարեց համագործակցության ամրապնդումը ՀՀ ներքին գործերի, ոստիկանության, ազգային անվտանգության, համայնքապետարանների հետ եւ իր գոհունակությունն հայտնեց 2013թ. կատարված աշխատանքների նկատմամբ:   Ամփոփելով հանդիպման ընթացքում ներկայացված հաշվետվությունները  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդգծեց, որ թեև աշխատանքները մարզային փրկարարական վարչության կողմից կատարվել են բարեխղճորեն, սակայն հարկավոր է ձգտել ավելիին, որպեսզի  համակարգում չնկատվի որևէ բացթողում կամ թերություն:  Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ցուցաբերած  մշտական աջակցության և հետևողականության համար:    Գեղարքունիքի մարզպետի կողմից  ՀՀ ԱԻՆ  փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության  2013 թվականի կատարած աշխատանքները գնահատվեց բավարար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42