Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

15.01.2014

 

 Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող ընկերությունների կողմից մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին  ներկայացրած տեղեկատվության համաձայն   2013 թվականին մարզում ծնվել է 2599 երեխա: Դրանցից 612-ը՝ Գավառի տարածաշրջանում, 413-ը՝ Սևանի, 1146-ը՝ Մարտունու տարածաշրջանում, 337-ը՝ Վարդենիսի և 91-ը Ճամբարակի տարածաշրջանում: Նման ցուցանիշներով ամենաշատ ծնունդները գրանցվել է Մարտունու, իսկ ամենաքիչը՝ Ճամբարակի տարածաշրջանում: 2014 թվականի հունվարի 1-ին  Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 12 երեխա՝ 4 աղջիկ եւ 8 տղա` նախորդ տարվա առաջին օրվա 11-ի դիմաց: Ինչպես տեղեկացրին համապատասխան բուժհաստատություններից, այս տարվա հունվարի 1-ին 4 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը` 3 տղա եւ 1 աղջիկ, 5 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում` 3 տղա եւ 2 աղջիկ, 1 տղա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 2 երեխա՝ Սեւանի հիվանդանոցում` տղա եւ աղջիկ: Ճամբարակի բժշկական կենտրոնում այս տարվա առաջին օրը ծնունդ չի գրանցվել:
Այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում մարզում ծվել է 71 երեխա. այս ցուցանիչը 4 ծնունդով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ծնունդների քանակին: 39 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, որը նախորդ տավա համեմատ աճել է 5-ով, 16 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4-ով: 10 ծնունդ գրանցվել է Սեւանի հիվանդանոցում, 1 ծնունդ՝ Ճամբարակի բժշկական կենտրոնում, 8 ծնունդ` Վարդենիսի հիվանդանոցում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ծնունդների թիվը նվազել է 1-ով, իսկ Վարդենիսի տարածաշրջանում` 3-ով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39