Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

13.01.2014

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով  հունվարի 13-ին   վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  առաջին կարգի  մասնագետ Նորիկ Բադալյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը      շնորհավորեց  նրան  ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով   նրա  մարդկային հատկանիշներն ու  մասնագիտական հմտությունները:   Մարզպետարանի աշխատակազմում Նորիկ Բադալյանը գնահատվում է որպես  բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացումով  օժտված քաղաքացիական ծառայող, ով   աշխատանքային գործունեության ընթացքում  երբևէ չի վերազանցել իր լիազորությունները: Նորիկ Բադալյանը շնորհակալություն հայտնեց ողջ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և       պատրաստակամություն հայտնեց   անհրաժեշտության դեպքում իր  մասնագիտական գիտելիքներով և երկարամյա աշխատանքային փորձով օգտակար լինել  գործընկերներին:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28