Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
13.01.2014

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հունվարի 13-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջին կարգի մասնագետ Նորիկ Բադալյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Նորիկ Բադալյանը գնահատվում է որպես բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացումով օժտված քաղաքացիական ծառայող, ով աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի վերազանցել իր լիազորությունները: Նորիկ Բադալյանը շնորհակալություն հայտնեց ողջ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր մասնագիտական գիտելիքներով և երկարամյա աշխատանքային փորձով օգտակար լինել գործընկերներին: