Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
10.12.2013

Դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: 17 քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումներից 5-ը առնչվում էին աշխատանքի տեղավորման, 2-ը՝ բուժման մեկնելու նպատակով մարզի ղեկավարից աջակցություն ստանալուն, 1-ը՝ վառելափայտի ձեռքբերման, 2-ը՝ կենցաղային կոմունալ և 7 դիմում՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով: Քաղաքացիների հիմնական մասի դիմում խնդրանքը բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: