Նորություններ
ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
07.12.2013

Դեկտեմբերի 7-ին Գավառ քաղաքում տեղադրված Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների , նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի հայաստանյան աշխարհավեր երկրաշարժի զոհերի պայծառ հիշատակի առիթով նույն օրը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն ապա մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: