Նորություններ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԱՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
05.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հյուրընկալեց ճանաչողական այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՌԴ Սարատովի երկրամասի 22 պատվիրակներից բաղկացած խմբին: Այն ղեկավարում էր Սարատովի փոխնահանգապետ Պավել Բոլշեդանովը: Պատվիրակության կազմում էին նահանգի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Սերգեյ Լիսովսկին, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրեչիխոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաքսիմ Ֆատեևը, Սարատովի նահանգի հայ գործարարներ Համլետ Շառոյանը, Մաքսիմ Քիշոյանը, Վահրամ Բարեղամյանը և այլոք: Հյուրերը շրջեցին մարզի տարածքում, ծանոթացան պատմամշակութային հուշարձանների պատմությանը: Համաձայն կողմերի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցեր՝ փոխհամագործակցության հուշագիր ստորագրելու ուղղությամբ: Այն ըստ բանավոր պայմանավորվածության կլինի գյուղատնտեսության, տուրիզմի և կրթամշակութային կապերի հաստատման ու խորացման ուղղությամբ: Այնուհետև Գեղարքունիքի և Սարատովի պատվիրակաությունները համատեղ մասնակցեցին Գյումրիում կայանալիք համաժողովի աշխատանքներին: Միջտարածաշրջանային ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի Հանրապետության 10 մարզերը եւ Ռուսաստանի Դաշնության 9 նահանգները: Գեղարքունիքի մարզի տաղավարը զարդարում էին մարզի խորհրդանիշը, քարտեզը, բնության եւ պատմության հուշարձանները պատկերող լուսանկարներ եւ մարզի ընդհանուր նկարագիրը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին ներկա գտնվեց նաև հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում Երևան քաղաքում բացված ,, Երևան Էքսպո,, ցուցահանդեսին, որի նպատակն էր ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Գեղարքունիքի մարզի տաղավարը ներկայացվեց տեղական արտադրության գյուղմթերքներով, մարզի բնության եւ պատմության հուշարձանների, տնտեսական գործունեությունը պատկերող լուսանկարների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Միջոցառման շրջանակում անցկացվեցին կլոր-սեղաններ տարբեր թեմաներով, որին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ: