Նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՂԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ԵՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31.10.2013

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Համալիր կենտրոնը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով և սպասարկելու է Վարդենիսի տարածքի 36 համայնքի բնակչությանը: Կենտրոնի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Այնուհետև վարչապետ ՏիգրանՍարգսյանն այցելելեց Վաղաշեն` և մասնակցեց համայնքի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Այս դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2005 թվականից: 4 մասնաշենքից բաղկացած դպրոցը նախատեսված է 800 աշակերտի համար, որտեղ այժմ հաճախում է 530 աշակերտ: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղո ւհամակարգերով, դպրոցական բավարար գույքով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվելէ 830 մլնդրամ: