Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
29.10.2013

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը Սևանի քաղաքապետարանում կատարեցին Սևան քաղաքի և հարակից համայնքների բնակիչների ընդունելություն: Դիմումատուների թիվը 34-ն էր: Նրանցից 29-ի դիմում խնդրանքը բավարարվեց տեղում՝ տրամադրելով դրամական օգնություն: 2 դիմումատու ստացան պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու հնարավորություն, իսկ բնակարանների բալելավման և այլ բնույթի հարցերով ներկայացված 3 դիմում հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: