Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
22.10.2013

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմեցին 10, պետպատվերի շրջանակներում վիրահատության ենթարկվելու համար՝ 1, աշխատանքի տեղավորման խնդրանքով՝ 3 քաղաքացի: Բավարարվեցին դրամական օգնության և պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու վերաբերյալ մարզի ղեկավարին ներկայացրած բոլոր դիմումները: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: