Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-ԻԶԵՐ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

16.10.2013

 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և նրա ղեկավարած պատվիրակությունը 2013թվականի հոկտեմբերի 16-18-ը իրենց մասնակցությունը կունենան  Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի ունեցող  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին: Իսկ մինչ այդ  հոկտեմբերի 14- ին   Ֆրանսիայի  Հանրապետության  Գրենոբլ քաղաքում Ֆրանսիայի Հանրապետւթյան Իզերի Դեպարտամենտի գլխավոր խորհրդի  և  Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզպետարանի միջև   ստորագրվել է   ապակենտրոնացված  համագործակցության 2013-15թթ  պայմանագիրը:  Այն  ստորագրել են  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Անդրեյ  Վալլինինը:  Ըստ  ստորագրված պայմանագրի կողմերը այսուհետ  կհամագործակցեն  առողջապահության, տուրիզմի զարգացման և ֆրանսերեն լեզվի ուսուցման ու տարածման  ոլորտներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17