Տպել
Նորություններ
ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
10.10.2013

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով հոկտեմբերի 10-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Յուրա Թաթարյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Թաթարյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մասնագիտական հմտությունները ու մարդկային արժանիքները: Աշխատանքային գործունեության 48 տարիներից 30-ը Յուրա Թաթարյանն անցկացրել է պետական կառավարման համակարգում, որից 17-ը՝ Գեղարքունիքի մարզպետարանում: Ղեկավարման տարիներին նա ցուցաբերել է պետական ծառայողին վայել պահվածք, աչքի է ընկել օրենքների և որոշումների իմացությամբ, մարզի համայնքների հիմնախնդիրների ճանաչողությամբ ու գնահատմամբ, պատասխանատվության մեծ զգացումով է կատարել իր ղեկավարած ստորաբաժանման գործառույթները, նշեց մարզի ղեկավարը: Յուրա Թաթարյանը շնորհակալություն հայտնեց ղեկավարությանը և իր գործընկերներին ուշադրության համար և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր իմացությամբ օգտակար լինել նրանց: