Տպել
Նորություններ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՆՎԻՐՎԱԾ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ
09.10.2013

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը նշում է որպես տեսողության համաշխարհային օր: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու տեսողության պահպանման խնդիրներին: ,,Ստուգիր քո աչքերը,, կարգախոսին հավատարիմ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին կից գործող Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարել է ,,բաց դռների օր,, անվճար ակնաբուժական զննումներ իրականացնելով մարզի բնակչության շրջանում: Կենտրոնը նախապես իրականացրել է մարզի ակնաբուժական կաբինետների հագեցվածության գնահատում, որի արդյունքում կազմվել է անհրաժեշտ ակնաբուժական սարքավորումների ցանկը: Անհրաժեշտությունից ելնելով Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը մարզի 5 քաղաքային համայնքների պոլիկլինիկաների ակնաբուժական կաբինետներից յուրաքանչյուրին նվիրաբերվել է ակնաբուժական ախտորոշիչ ոսպնյակների հավաքածու: Բարեգործական ծրագրի մեկնարկը Գեղարքունիքում տրվեց Մարտունու առողջության կենտրոնից: Աչքի տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիները հնարավորություն ստացան մանրակրկիտ հետազոտվելու կենտրոնի մասնագետների կողմից: Նրանցից շատերին՝ ակնոցներ կրելու համար անվճար տրամադրվեց նաև ակնոցների շրջանակներ: