Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՑԱՌԱՏԻ ՕՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԽԱՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ

08.10.2013

 

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մի խումբ գործարարների նախաձեռնությամբ 2012 թվականից հոկտեմբերի 7-ը հայտարարվել էր Հացառատի օր, որը նշվել էր համահացառատյան տոնախմբությամբ եւ Հայոց բանակի շարքերում մարտական ծառայության ժամանակ զոհված հացառատցիներին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ: Այս տարի Հացառատի օրը թաղամասում նշանավորվեց գերեզմանոցի բարձուքում տեղադրված 6 մետր բարձրության պողպատակուռ խաչի բացման եւ օծման արարողությամբ: Խաչի բացման եւ օծման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գավառի տարածքի համայնքների ղեկավարները, Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը, Հացառատ թաղամասի բնակիչներ: Նորաբաց խաչի օրհության կարգը կատարեց   Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: ՙԱյս Խաչը թող լինի հացառատցիներին ու հայ ժողովրդի բոլոր զավակներին միավորող, համախմբող զորություն, տունդարձի կանչ՚,- իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Միջոցառումը շարունակվեց Արցախյան ազատամարտում եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս զոհված հացառատցիների հուշահամալիրի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59